Աշխարհ

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի՝ այսօր անցկացված արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացվել լուծարել Միլլի Մեջլիսը՝ խորհրդարանը: Այս մասին տեղեկացնում է Minval.az կայքը:

Նշվում է, որ այս որոշումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ այժմյան խորհրդարանը երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը ոչ ադեկվատ է վերաբերվում և հետ է մնում երկրում տեղի ունեցող բարեփոխումներից:

Տեղեկությունների համաձայն՝ վաղը՝ նոյեմբերի 29-ին, Միլլի Մեջլիսի նիստում իշխող կուսակցության պատգամավորները, որոնք մեծամասնություն են կազմում, օրակարգ կմտցնեն խորհրդարանը լուծարելու հարցը, և կընդունվի նախագահին ուղղված դիմում՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ