Արդարադատության Միջազգային Դատարանի որոշումն Ադրբեջանը չի կատարում, գլոբալ առումով վատ մեսիջ է․ Փաշինյան

Հրապարակող՝

Արդարադատության Միջազգային Դատարանի որոշումն Ադրբեջանը չի կատարում, գլոբալ առումով վատ մեսիջ է․ Փաշինյան

Ամենադիտվածներ

Արդարադատության Միջազգային Դատարանը, Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, բոլորը պահանջել են երաշխիքներ Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության վերաբերյալ։ Ի՞նչ է տեղի ունենում այս առումով, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար հանդիսանում է վճռորոշ դարպաս։

Մինչ «Եվրոնյուզ»-ի այս հարցին պատասխանելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության միջազգային դատարանի որոշումը տարանջատել է թվարկված մյուս գործոններից, որովհետև Արդարադատության միջազգային դատարանի որոշումն, ըստ Փաշինյանի, ունի պարտադիր իրավական ուժ, այսինքն՝ դա միջազգային բարձրագույն դատական ատյանն է, որի որոշումներն ունեն բարձրագույն իրավական ուժ և այդ դատարանը Հայաստանի դիմումի հիման վրա սույն թվականի փետրվարի 22-ին ընդունել է որոշում, համաձայն որի, Ադրբեջանը պետք է ձեռնարկի իրեն հասու բոլոր քայլերը՝ Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների, ապրանքների և քաղաքացիների երկկողմանի շարժն ապահովելու համար, և հուլիսի 6-ին այդ որոշումը վերահաստատել է:

«Սա շատ կարևոր է նաև միջազգային իրավակարգի տրամաբանության տեսակետից, որովհետև Միջազգային իրավունքի բարձրագույն դատական ատյանի որոշումը չի կատարվում: Դա ընդհանրապես օրենքի և օրինականության տեսակետից, կարծում եմ, գլոբալ առումով վատ մեսիջ է և մտածելու նյութ՝ միջազգային հանրության համար, համենայնդեպս, մենք աշխատելու ենք այս խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու համար»:

Ամենաթարմ