Ինչպես նշել էինք՝ Վրաստանում այսօր պաշտոնապես մեկնարկել են ՆԱՏՕ-ի հետ զորավարժության միջոցառումները, տեղի ունեցել բացման հանդիսավոր արարողություն։ Դրան մասնակցելու են Վրաստանի և ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետությունների ներկայացուցիչներ։
Մարտի 18-28 ժամանակահատվածում անցկացվելիք զորավարժության նպատակն է ձևավորել բազմազգ զորախումբ՝ բրիգադի կազմով, որի ղեկավարությունը կլինի վրացական ենթակայության տակ։ Հրամանատարաշտաբային վարժանքի ընթացքում այս զորախմբի կազմով իրականացվելու են տարբեր բնույթի գործողություններ՝ ճգնաժամային իրավիճակի զարգացման սցենարով։
Զորավարժությանը մասնակից երկրների շարքում են նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ու գործընկեր Ադրբեջանը։