fbpx
Աշխարհ

Ադրբեջանը Դավիթ Գարեջիի տարածքում նոր ճանապարհ չի կառուցում․ Վրաստանի ԱԳՆ

«Իրականությանը չեն համապատասխանում վերջին շրջանում տարածված լուրերը, թե ադրբեջանական կողմը սկսել է նոր ճանապարհ կառուցել Դավիթ Գարեջիի տարածքում, Չիչխիտուրի վանքի ուղղությամբ»,- հայտնում են Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։

Ըստ ԱԳՆ-ի՝ ոչ թե ճանապարհ է կառուցվում, այլ եղածն է նորոգվում, որն էլ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում է և որևէ կերպ չի ազդում գոյություն ունեցող ստատուս քվոյի վրա:

«Ալիք Մեդիայի» հաղորդմամբ՝ հայտարարության մեջ ընդգծված է, որ լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը «ձեռնպահ մնան անհիմն և չստուգված հայտարարություններից, որ չխանգարեն բանակցությունների ընթացքին»:

Հիշեցնենք, որ այսօր Rustavi 2 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ տեղի հոգևորականներն ու զբոսավարներն ահազանգել են, որ Ադրբեջանը վերսկսել է Դավիթ Գարեջի վանքի ուղղությամբ ճանապարհի շինարարական աշխատանքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ