Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին բողոք է հղել դիվանագիտական խողովակներով՝ կապված երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու հետ: Sputnik-ի ադրբեջանական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է գերատեսչության մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաևան։
Աբդուլաևա Այի խոսքով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես բողոքի նոտա է հղել Ռուսաստանին դիվանագիտական խողովակներով:
«Հակառակ կողմին տեղեկացվել է, որ նման սխալ տեղեկատվությունը չի համապատասխանում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության ոգուն»,- ասել է նա:
Հակառակ կողմը, ըստ նրա, նշել է, որ խնդիրը տեխնիկական սխալ է, և տեղեկացրել է, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն այն վերացնելու համար:
