«Թալիբան» ծայրահեղական շարժման կողմից Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը զավթելուց ու իշխանությունը գրավելուց հետո երկրում մնացել են ընդամենը մի քանի դեսպանություններ։
Այս մասին հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ Քաբուլում աշխատող են մնացել միայն Ռուսաստանի, Չինաստանի ու Պակիստանի դեսպանատները։
Վերջին դեսպանատունը, որը դադարեցրեց իր աշխատանքը, Հնդկաստանինն էր։
ՌԴ-ն էլ մասամբ է տարհանել իր աշխատակիցներին, բայց դեսպանը դեռևս տեղում է։
Չինաստանի պարագայում ինչ-որ տվյալներ հայտնի չեն։