Աշխարհ

Աֆղանստանի նախագահը հայտնել է հրադադարի հաստատման հնարավորության մասին

AFP-ն հայտնում է, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին օգոստոսի 14-ին հայտարարել է հրատապ խորհրդակցություններ սկսելու մասին։ Խորհրդակցության նպատակը կառավարական ուժերի և ծայրահեղական «Թալիբան» շարժման միջև հրադադարի հաստատումն է:

«Հրատապ քննարկումներ են իրականացվում, որպեսզի վերջ տրվի պատերազմին»,- Քաբուլում ելույթի ժամանակ հայտարարել է Գանին:

Հիշեցնենք, որ «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները զավթել են Աֆղանստանի շուրջ 65 տոկոսը։ Մինչ օրս թալիբների գործողությունների հետևանքով զոհվել են 180-ից ավել քաղաքացիական անձինք։
Թալիբների վերահսկողության տակ է անցել նահանգային 7 մայրաքաղաք, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող Ղազնի քաղաքը։ Աֆղանստանում տիրող իրավիճակով անհանգստացած էր նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանի ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն նշել էր, որ «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել Տաջիկստանի ու Ուզբեկստանի հետ սահմանները՝ ընդգծելով, որ թալիբները խոստացել են գրոհներ չիրականացնել Աֆղանստանի հարևան պետությունների ուղղությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ