Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված անդամ-պետության պարտավորությունները՝ մեկնաբանելը տեղին չենք համարում:
Այս մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
