fbpx
Հասարակություն

ԱԳՆ-ն հույս ունի, որ Բելգիան կճշտի դիրքորոշումը Ցեղասպանության ժխտման քրեականացման հարցում

ՀՀ ԱԳՆ-ն հույս ունի, որ Բելգիայի խորհրդարանը կճշտի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցում։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մայիսի 21-ի ճեպազրույցում։

Հարց է հնչել Բելգիայի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրենքի ընդունման վերաբերյալ, որում, սակայն, Հայոց ցեղասպանությունն անտեսվել է։

«Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքի կողքին անհրաժեշտ է համալիր պայքար ժխտման փորձերի դեմ։ Դրան հատուկ հրատապություն են հաղորդում թուրքական կողմի շարունակական հայտարարությունները,-պատասխանել է Աննա ՆԱղդալյանը։

«Հույս ունենք, որ Բելգիան կճշտի իր դիրքորոշումը Ցեղասպանության ժխտման քրեականացման հարցում»,- ամփոփել է Աննա Նաղդալյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ