Արցախ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախօրեին կրկնակի թեստավորված և տևական ժամանակ բուժհաստատություններում գտնվող նոր կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել:
Այսինքն՝ վարակն այլևս չի հաստատվել, և նրանք դուրս են գրվել բուժհաստատությունից: Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 14 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/139043601069762

