Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմացրել է «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորների ցուցակը, որում առկա է 180 մարդու անուն:
Հոսպիտալացված է 142 մարդ, բժշկական կենտրոններից դուրս գրվածների թիվը 32 է: 38 մարդ ստանում է ամբուլատոր օգնություն, 9-ը գտնվում է ստացիոնար բուժման մեջ:
ՌԴ քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է 137 մարդ։