ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության 911 ծառայությունն ահազանգ է ստացել Գյումրու Ալեք Մանուկյան փողոցի շինություններից մեկում տեղադրված ռումբի մասին:
«Արմենպրես»-ին ԱԻՆ-ից հայտնեցին, որ մարդիկ են տարհանվել ինչպես այդ շենքից, այնպես էլ հարակից բնակելի և գրասենյակային շենքերից:
Նշենք, որ այդ փողոցում է գտնվում նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը:
Դեպքի վայրում են փրկարարները: Տեղում աշխատում են ՇՄ ԱԻՆ ՓԾ աշխատակիցները: