fbpx
Հասարակություն

Ահազանգից հետո փրկարարները շտապել են օգնության

Մայիսի 5-ին, ժամը 01:32-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը ներսում ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել քաղաքացի Ե.Զ.-ին (ծնված 1935 թ.), ում բարձրացրել են հատակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ