ԱԻՆ ղեկավարը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին

Հրապարակող՝

ԱԻՆ ղեկավարը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Կարեն Սարուխանյանին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

«Նախարարը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Կարեն Սարուխանյանին, հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ և մոտեցումներով կնպաստի համակարգի զարգացմանը: ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տեղակալ Արկադի Բալյանին՝ արդյունավետ աշխատանքի համար և նախարարության անունից հանձնել հուշանվեր:

Նշենք, որ Կարեն Սարուխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2018-2019 թվականներին եղել է Շիրակի մարզպետ, 2019-2021 թվականներինն՝ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր», – ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ամենաթարմ