Երևանում օդի աղտոտվածության խնդիրը և կանխարգելման քայլերը

Հրապարակող՝

Azat TV

Կարծես թե Երեւանի քաղաքապետն արթնանում է քնից ու փորձում է զբաղվել այն խնդիրներով, որի համար մանդատ է ստացել։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ վերջին օրերին օդի աղտոտվածության բարձր մակարդակը մտահոգություն է առաջացրել։ Նա նշել է, որ աղտոտվածությունը բնորոշ է ոչ միայն Երևանին, այլ նաև հարակից մարզերին։ Աղտոտվածությունը պայմանավորված է աշխարհագրական գործոններով, օդային զանգվածների շրջանառությամբ և չոր անտիցիկլոնային եղանակով։ Տարածաշրջանում օդի ինվերսիոն ռեժիմը և օդափոխանակության բացակայությունը նպաստում են աղտոտվածության կուտակմանը։ Քաղաքապետարանը հետագայում կտեղեկացնի, թե ինչ քայլեր են իրականացվում խնդրի մեղմման ուղղությամբ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը զգուշացնում է, որ աղտոտվածությունը կարող է առաջացնել առողջական խնդիրներ, ինչպիսիք են շնչառական դժվարությունները, սրտանոթային խնդիրների սրացումը, աչքերի գրգռվածությունը և երեխաների մոտ բրոնխիտի ու ասթմայի սրացումը։ Կենտրոնը խորհուրդ է տալիս մնալ փակ տարածքում, փակել դռներն ու պատուհանները, խուսափել ֆիզիկական ակտիվությունից դրսում և հետևել պաշտոնական աղբյուրների տեղեկատվությանը։ Հրշեջ-փրկարարները շարունակում են աշխատանքները՝ նվազեցնելու հրդեհների ազդեցությունը օդի որակի վրա։

Ամենաթարմ