Թովմասյանն Ադրբեջանի վայրագությունների առնչությամբ ակնկալում է միջազգային հանրության կողմից գործուն քայլեր

Հրապարակող՝

HH PN

Ամենադիտվածներ

Օգոստոսի 17-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշել է, որ ակնկալում է Եվրամիության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵԽԽՎ-ի, Եվրանեսթի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների դատապարտող և կանխարգելող վճռական քայլեր:

Թագուհի Թովմասյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները տևական ժամանակ տարբեր տրամաչափի զինատեսակներից Հայաստանի Հանրապետությանն ուղղված կրակահերթեր են արձակում:

«Մի շարք բնակավայրեր թիրախավորվել են, և բնակավայրերում հենց լսելի են եղել տարբեր պայթյունների ձայներ ու մարդկանց գիշերային խաղաղ քունը խախտվել, խաղաղ կյանքի իրավունքը ոտնահարվել է: Փոխհրաձգության հետևանքով թշնամու կրակոցից սպանվել է 2002 թվականին ծնված շարքային Արմեն Հովհաննեսի Հակոբյանը: Նույն օրը թշնամին սադրանքների է դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Թշնամու դիպուկահարի արձակած կրակոցից սպանվել է 1975 թվականին ծնված ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը»,- ասել է Թովմասյանը:

Պատգամավորի խոսքով` ադրբեջանական զինված ուժերի կրակահերթերը հաճախ կատարվում են հատուկ լուսարձակող զինատեսակներով, որպեսզի դրանք քաղաքացիական բնակչության համար լինեն ահաբեկող՝ խաթարելով մարդկանց անվտանգությունը և անվտանգությունը

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաև հիշեցրեց այն, որ ադրբեջանական զինված ուժերը ամիսներ շարունակ ապօրինի գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

 

Ամենաթարմ