ՀՀ Ազգային ժողովն փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ին արտահերթ նիստ կգումարի:
«ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 6-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում)»,-նշված է հայտարարությունում: