fbpx
Խորհրդարան

ԱԺ-ն քննարկեց ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճար տալու հարցը

Այսօր՝ մարտի 3-ին, Ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Այն խորհրդարանում ներկայացնում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը:

«Լրացումը հետևյալն է, որ Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց տրվի ամենամսյա պատվովճար, որի կարգը պետք է սահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: Այս պահին երկրում ունենք ինը նման ընտանիքներ, որոնք արժանացել են Ծնողական փառքի մեդալի»,-ասաց նա։

Նա նշեց, որ մեդալին արժանանալու հիմնական երկու պայմաններն են վեց և ավելի երեխաներ ունենալը և ընտանիքի մասին դրական ձևավորված կարծիքը:

«Այս ընտանիքների համար կառավարությունն առաջարկում է ամսական 40 հազարի չափով պատվովճար սահմանել»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ իր իմանալով՝ շատ կան բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն վեց և ավելի երեխաներ:

«140 ընտանիք ունենք, որոնք բազմազավակ են և 40 հազար դրամով տարեկան ծախսը՝ կազմելու է 67 միլիոն դրամ, որը բավականին թեթև ծախս է»,-ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հայտնեց, որ ճիշտ է համարում՝ սահմանված գումարը հարյուր հազարից պակաս չպետք է լինի: Նույն խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ թեև նախագծում դրված նպատակը շատ լավն է, բայց միջոցը, որով փորձում են իրականացնել շատ վատն է:

«Մեր ժամանակներում առավելապես սոցիալապես անապահով ընտանիքներն են բազմազավակության դեմոգրաֆիկ կարևոր խնդիրը լուծում և չեմ կարծում 40 հազարը բան կփոխի»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ