ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին:
Այս մասին Արարատ Միրզոյանը հայտնել է Facebook-ի իր էջում:
«Գործընկերներիս՝ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի հետ հանդիպել եմ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում լսել եմ գործարարների մտահոգությունները, ներկայացրել մի շարք արդիական հարցերի պատասխաններ, մտքեր փոխանակել տնտեսական և քաղաքական մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ»,- ասված է գրառման մեջ:
https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3790639067641196
