Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Կառավարության ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փորձ է արվում ընդլայնել պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը:
- Մեծապես կարևորում ենք Չեխիայի հետ համագործակցության շարունակական զարգացումը. Արարատ Միրզոյան
- Նոր նշանակում՝ վարչապետի աշխատակազմում
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանի հավաստմամբ՝ նախատեսվում է սոցփաթեթի ծառայություններում ներառել այնպիսի ուղղություն, որով հնարավոր կլինի սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզաառողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը: Նշվել է, որ նախագծի ընդունումով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է, ուստի ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Հարակից զեկուցող Հերիքնազ Տիգրանյանը շեշտադրել է օրինագծի կարևորությունը:
Քննարկման և քվեարկության արդյունքում օրինագիծն ստացել է դրական եզրակացություն՝ ԱԺ երկրորդ նստաշրջանի և առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։