Խորհրդարանում այսօր քվեարկության դրվեց երեկ քննարկված նախագծերը:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքը և կից նախագծերի փաթեթը ընդունվեց 112 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հատուկ ընթացակարգով պետք է քննարկվի, այսինքն՝ երկրորդ ընթերցմամբ քվեարկությունն առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում պետք է կատարվի: Նախագիծն ընդունվեց 118 կողմ , 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
«Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց, այն ընդունվեց 115 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:

