Փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած սպանության և սպանության փորձի դեպքի առթիվ քննությունը շարունակվում է։ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ բակում վիճաբանություն է, և կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները պարզել են, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով մի քանի անձ տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից 45-ամյա Ա․Վ․-ն հիվանդանոցում մահացել է։
Քննության ընթացքում մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, իսկ հինգի նկատմամբ՝ տնային կալանքը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

