ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը

Հրապարակող՝

f5c35c261ef1f3_5c35c261ef21e.thumb

Ամենադիտվածներ

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց  «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը:

Կողմ քվեարկեց 98 պատգամավոր: Դեմ ձայներ չկային:

Նշնենք, որ 2018 թվականին պետք է ստեղծվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ինչ-ինչ պատճառներով հանձնաժողովը չի ստեղծվել, հետևաբար խնդիրներ են առաջացել գույքի և եկամուտների հայտարարագրման հարցերում։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ ընդունել պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների կողմից ներկայացված հայտարարագրերը:

Խնդիրը կարգավորելու համար Արդարադատության նախարարությունն առաջարկում է երկարաձգել օրենքի կարգավորումների ժամկետները։

Ամենաթարմ