fbpx
Խորհրդարան

ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը

ԱԺ-ն քննարկել և քվեարկության է դրել 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին նախագիծը:

60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով նախագիծն ընդունվել է:

Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում՝ ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով նախագիծը:

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։

2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան էր դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ