Ադրբեջանում վերահսկվող գրավյալ տարածքներում անվտանգության վատ կազմակերպման պատճառով շարունակում են ադրբեջանցիներ զոհվել:
Ադրբեջանի արտգործնախարարության տեղեկացմամբ անցյալ տարվա նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներում ականների պայթյունների հետևանքով զոհվել է Ադրբեջանի 20 խաղաղ բնակիչ և զինվորական:
«Ականի պայթյունի զոհ են դարձել Ադրբեջանի 14 քաղաքացիական անձ և 6 զինվորական»,- ասվում է հաղորդագրության մեջ: