Ախտահանման կանխարգելիչ աշխատանքներ ԱԻՆ-ում

Արտակարգ իրավիճակների Նախարարի հրամանով՝ հանրապետությունում առկա համաճարակի տարածումը կանխելու նպատակով կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները իրականացնում են ախտահանման աշխատանքեր հնարավոր վտանգներից խուսափելու համար:

Այդ աշխատանքներին ներգրավված են ՀՀ տարածքում գործող բոլոր հրշեջ-փրկարարական խմբերի մարտական հաշվարկները. ախտահանվում են բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Ամենաթարմ