Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները չեն ենթարկվի ճնշումների․ Լևոն Քոչարյան

Հրապարակող՝

Սամվել Ալեքսանյանը հերքում է Ղուշչյանին առևանգելու մասին լուրերը

Ամենադիտվածներ

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ՍԴ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց․ «Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները արադարադատություն կիրականացնեն և չեն ենթարկվի ճնշումների, որ մենք տեսնում ենք վերջին տարիների ընթացքում»։

Թե ինչ ճնշումների մասին է խոսքը, Լևոն Քոչարյանը չհստակեցրեց.

«Շատ լավ գիտեք, սկսած երկրի առաջին դեմքից, վերջացրած՝ տարբեր տեղերից արտահոսքերով, այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի հայտարարությամբ։ Այդ ամենը ճնշում է մյուսների վրա»,-նշեց նա։

Ըստ Լևոն Քոչարյանի՝ այդ ճնշումները եղան, երբ ՍԴ-ն իրենց բողոքը վարույթ ընդունեց։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այս պահին գրավոր ընթացակարգով դռնփակ քննում է Ռ.Քոչարյանի դիմումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

Ամենաթարմ