Ալ Պաչինոն խոսել է Աստղային պատերազմներում Հան Սոլոյի դերից հրաժարվելու մասին

Հրապարակող՝

Ստյոպա Սաֆարյանը կնշանակվի Հանրային խորհրդի նախագահ

Ամենադիտվածներ

Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ալ Պաչինոն ասել է, որ հրաժարվել է «Աստղային պատերազմներ» ֆիլմում Հան Սոլոյի դերից, քանի որ չի հասկանում նախագծի սյուժեն։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Դերասանը նշել է, որ «Կնքահայրը» նկարի թողարկումից հետո այնքան պահանջված է դարձել կինոարդյունաբերության մեջ, որ իրեն հրավիրել են բոլոր նոր նախագծերին։ Ալ Պաչինոն ընդգծել է, որ իրեն տպավորիչ հոնորար են առաջարկել «Աստղային պատերազմներ» ֆրանշիզումին մասնակցելու համար։

«Եթե անհրաժեշտ լիներ, ինձ կառաջարկեին խաղալ Եղիսաբեթ 2-րդ թագուհուն։ Բայց ես մերժեցի Հան Սոլոյի դերը «Աստղային պատերազմներ»-ում, քանի որ ընդհանրապես չէի հասկանում, թե ինչի մասին է ֆիլմը: Նրանք ինձ շատ գումար առաջարկեցին, բայց ես հասկացա, որ դա իմը չէ»,- խոստովանել է դերասանը՝ կատակելով, որ դրա պատճառով Հան Սոլոյի կերպարը մարմնավորած դերասան Հարիսոն Ֆորդը իրեն պարտական ​​է իր կարիերայում աճ գրանցելու համար։

Ամենաթարմ