Մեկնարկում է Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլը, որտեղ հանդես է գալիս նաև հայկական «Ալաշկերտը»։
Երևանի թիմն ընդգրկված է A խմբում՝ Թել-Ավիվի «Մաքաբիի», ավստրիական ԼԱՍԿ-ի և ֆիննական ՀԻԿ-ի հետ միասին:
«Ալաշկերտի» ֆուտբոլիստներն այսօր մեկնել են Թել-Ավիվ։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի պաշտոնական էջից։
Հայկական ակումբը «Մաքաբիի» հետ կմրցի սեպտեմբերի 14-ին։ Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 18:30-ին։