fbpx
Աշխարհ

Ալբանիայում ցուցարարները փորձել են գրավել խորհրդարանի շենքը. կան վիրավորներ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հազարավոր ցուցարարներ պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։

Իրավապահների հետ բախումների հետևանքով տուժել է 15 ցուցարար և առնվազն 5 ոստիկան։ Լրագրողները նույնպես վնասվածքներ են ստացել։

Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան խորհրդարանի շենքի մոտ։ Նրանք քարեր ու ծխանռնակներ են ուղղել իրավապահների կողմը, ինչպես նաև կրակի մատնել շենքի մոտ կայանված մեքենան։

Ի պատասխան դրան՝ իրավապահներն արցունքաբեր գազ ու մահակներ են կիրառել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ