Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման արդյունքով ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ։
ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինն նշել է, որ աննախադեպ է, երբ ՀԱՊԿ անդամ որևէ պետության խորհրդարանի փոխնախագահ ընտրվում է ԽՎ հանձնաժողովի նախագահ։
«Դա խոսում է մեր հայ գործընկերների կողմից բարձր վստահության մասին»,- ասել է Ռյաբուխինը: