«Երբ մեզ թվում է, որ հոգնել ենք, էլ ուժ չկա պայքարելու թշնամու դեմ, նա էլ է մեզ հետ միաժամանակ նույնը մտածում, ու եթե մի փոքր էլ դիմանանք, մի փոքր ջանք էլ դնենք, հաղթելու ենք», – այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ ինքը ժամանակին այս մասին ասել է ժամանակակից գրող Սյունե Սևադային, որն էլ վերջերս հիշեցրել է այս հորդորի մասին:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչն հարց է ուղղվել Ադբեջանի նախագահի հայտարարությունների վերաբերյալ, թե գրավել են Ջեբրայիլի ու Զանգելանի՝ հարավում գտնվող գյուղերը: Արդյո՞ք չկան այստեղ հակասություններ, որովհետև այդ հատվածների գրավման մասին Ադրբեջանը հայտարարել էր պատերազմի առաջին օրերին:
«Այո, կան հակասություններ, և այդ հակասությունները նկատել են նաև ադրբեջանցիները, ովքեր այսօր համացանցում տարբեր ֆորումներում, հատկապես ռուսալեզու, ծաղրում էին Ալիևին և հարց էին տալիս՝ «հերի՞ք չի նույն գյուղերը մի քանի անգամ ազատագրես»,- ասել է Հովհաննիսյանը: