Ղազախստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհողները հունիսի 10-ին դուրս են եկել Ալմաթիի կենտրոնական հրապարակ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։
Այժմ հրապարակը և դրան հարող պուրակը շրջապատված է ոստիկանության, հատուկ նշանակության ուժերի և Ազգային գվարդիայի կողմից: Ամբողջ պարագծով հերթապահում են պարեկային մեքենաները:
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցների ձերբակալություններ է կատարում, արդեն բերման է ենթարկվել ավելի քան 30 մարդ:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում, որտեղ նախօրյակին նույնպես տեղի են ունեցել չարտոնված բազմամարդ հանրահավաքներ և բերման են ենթարկվել մարդիկ, ներկայում շրջապատված է «Ժաստար» հրապարակը, մայթերին շարված են հատուկ նշանակության ուժերի մի քանի հարյուր մարտիկներ՝ վահաններով: Հրապարակում այս պահին մարդիկ չկան:
Հունիսի 9-ին Նուր Սուլթանում և Ալմաթիում անցկացված զանգվածային ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել շուրջ 500 մարդ:
Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 10-ին հայտարարել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հարթանակն ընտրություններում: