Դանի Ալվեսի աշխատավարձի ֆիքսված չափն ամենացածրը կլինի Բարսելոնայում

Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հանուն «Բարսելոնա» վերադարձի համաձայնվել է ցածր աշխատավարձի։ 38-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի ֆիքսված չափն ամենացածրը կլինի թիմում: Այս մասին հայտնել է Diario Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ միևնույն ժամանակ, նրա պայմանագրում բոնուսային կետեր են առկա, որոնց ակտիվանալը պայմանավորված կլինի հաջողություններից ու նվաճած տիտղոսներից։

Նշվում է, որ Ալվեսը ցանկանում էր մեկ տարով պայմանագիր կնքել՝ նախքան ԱԱ 2022-ի մեկնարկը, սակայն, արդյունքում, համաձայնվեց մինչև մրցաշրջանի ավարտի տարբերակին։

Ամենաթարմ