YouTube-ի ալիքում Apple TV-ն հրապարակել է հարավկորեական «Dr. Brain» հեռուստասերիալի թրեյլերը:
Հեռուստասերիալում գլխավոր դերը խաղում է Լի Սունգ Կյունը, ով համաշխարհային հռչակ է ձեռք բերել օսկարակիր Բոնգ Ջուն Հոյի «Մակաբույծները» (2019) ֆիլմում նկարահանվելուց հետո:
Այն առաջին կորեական սերիալն է, որը մշակվել է Apple TV+-ի կողմից: Նախագծի ռեժիսորը Կիմ Ջի Վունն է, ով համարվում է իր երկրի առաջատար կինոգործիչներից մեկը։
Doctor Brain-ի պրեմիերան կկայանա Apple TV+ հեռուստաալիքով` նոյեմբերի 4-ին:

