Միհրան Հակոբյանի վրա հարձակման գործով ձերբակալվել են 4 անձինք

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

,
Միհրան Հակոբյանի վրա հարձակման գործով ձերբակալվել են 4 անձինք

Դեկտեմբերի 12-ին ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Հիշեցնենք, որ այդ օրը տեղի էր ունեցել հարձակում քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակավորված և անսպասելի հարձակվել են թիկունքից՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Հակոբյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Հանցագործության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով, ինչը ենթադրում է առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ձերբակալվածները կներկայացվեն Քննչական կոմիտե։

Հրապարակող՝

Ամենաթարմ