Netflix-ը պաշտոնապես հաստատել է, որ «Լինքոլնի փաստաբանը» սերիալը կավարտվի հինգերորդ եթերաշրջանով։ Այս որոշումը 2026 թվականին ընկերության կողմից իրականացվող լայնածավալ օպտիմալացման մաս է կազմում, որի շրջանակներում արդեն 16 նախագիծ է փակվել կամ հայտարարվել ավարտի մասին։
Սթրիմինգային հսկան անցում է կատարում «կառավարվող ավարտների» մոդելին՝ փորձելով խուսափել երկրպագուների դժգոհությունից, որոնք նախկինում առաջանում էին հանկարծակի չեղարկումներից։ Ընկերության ռազմավարությունը փոխվում է՝ առաջնահերթությունը տալով ծախսերի արդյունավետությանը և բարձր պահանջարկ ունեցող կոնտենտին։

