ամուլսար
Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս․ Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Ամուլսարի հարցի շուրջ ընթացող քննարկումներին: Նա, մասնավորապես, գրել է. «Արդեն քանի օր է Ամուլսարի հարցի շուրջ քննարկումները շարունակվում են: Այս խնդրին լուծում տալու համար մեզ համար հիմնարար նշանակություն է ունեցել մեկ առանցքային հարցի պատասխան․ արդյո՞ք հանքավայրի գործարկումը կաղտոտի Ջերմուկի ջրային ռեսուրսները, ջրահավաք ավազանը և Սևանա…
Ամուլսարի նախագիծը պետք է անցնի նոր ՇՄԱԳ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան պաշտոնական էջում գրել է․ «Այսօրվա որոշման մասին, որպեսզի տարընթերցումներ չլինեն: Այսօրվա քննարկման ամենավերջում (ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, ներկա էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը և բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչները) ասացի, որ վերջին անգամ եմ հարցը դնում. «Էլարդի» եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրում է, որ Ամուլսարի նախագիծը պետք…
Կառավարությունը Ամուլսարի հարցով եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում գրել է․ «Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ. Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում», – գրել է վարչապետը:
Ամուլսարի հարցով վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հատված
Օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը: Ստորև ներկայացվում է քաղվածք խորհրդակցության սղագրությունից. Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր մենք հավաքվել ենք՝ քննարկելու Ամուլսարի հետ կապված իրավիճակը: Այսօր զեկույցներ չենք ունենա, որովհետև ես հետևել եմ…
Դուք ԼՀԿ-ից եք, մեզ ե՞ք ձայն տվել․ Ալեն Սիմոնյանը՝ Գորգիսյանի կնոջը
Ուշագրավ վիրտուալ խոսակցություն է ծավալվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ ԼՀԿ-ական պատգամավոր Հեւորգ Գորիգիսյանի տիկնոջ միջեւ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել. «Չքնաղ Սևանի ափին… և ոչ, այս գրառումն Ամուլսարի մասին չէր»: Մեկնաբանություններում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կինը՝ Գայանե Տեր-Աստվածատրյանը գրել է. «Տեղն ա մեզ, 70% ից ավել…
ՀՀ վարչապետը Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել. ներկա էր նաև Լիդիանի ներկայացուցիչը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը: Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները: Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2388583861461995?__xts__[0]=68.ARCCVTp00dOy2ii4d7bAoGYGa59HZPoGoWEL289oBj8PS7wcjVkOauYAlG48F734H3P5QNkKxROo7Re495ti0ppWcatt5syKfbaakttd6oNnNhHFbs23v_LyFwNLAuhKMtFpHJ_TkJXZxkFWcp9P_l7SDEa3xaVFMW2rwUR20WXsx72ufIdzz_rcn6uQGqKU6OYX0dSQAXcqaOEJcim19_rCQhrOkmE7vhI4d7z4DnTUUTxhTps8bnUg_Ow3AwGml881Q5yJef5o_pXFeAONHcIKNZwZEpCennOJsLvp2G81Lsc6DHgy3UwNEUKHYozpKcPFlMoTXQEIV6zMXIKblWaH&__tn__=-R
Արթուր Գևորգյանը պատասխանել է Փաշինյանին ու Ավինյանին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նախորդ գրառման տակ էս ի՞նչ վրա են տվել մեր ու մանուկ: Բոլոր մեկնաբանությունները թողնում եմ մնան, որ դրանց որակի վերաբերյալ տպավորությունը չկորչի: Պատասխանեմ հիմնական բովանդակային հարցադրումներին՝ Ամուլսարի հարցում խայտառակվելու ֆոնին Փաշինյանն այսօր նշել է, որ ինձ աշխատանքից ազատել է «խայտառակ ոչ…
Անվտանգության խորհուրդը փորձում է խուսափել Ամուլսարի թեմայից․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր՝ Ամուլսարի թեմային պետք է անդրադառնա նաև ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը, սակայն այն փորձում է խուսափել այս կարևոր թեմայից: Զարմանալի է, բայց պետության անվտանգության պատասխանատու այս մարմինը ջայլամի քաղաքականություն է որդեգրել և փորձում է պատասխանատվություն չվերցնել իր վրա: Իրականում իշխանության «սորոսական» թևը, որի առանցքային անդամ է նաև ԱԽ քարտուղար Արմեն…
Իրավիճակը պատկերացնում ենք նաև հավանական արբիտրաժային գործընթացում․ Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շարունակելով նախորդ հրապարակումս՝ պատասխանեմ հնչեցվող մեկ այլ մտահոգության, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից ու արբիտրաժից։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ երկրում ամենախոշոր ներդրումային ծրագրի հետ կապված հավանական արբիտրաժային ռիսկեր են առաջանում, և անընդհատ ներդրող ընկերության տարբեր ներկայացուցիչներ խոսում են այդ հավանականության մասին։ Տեղեկացնեմ, որ մինչև «ELARD»-ի…
Մի հին կուլտուրա կա, մտահոգվում ես, որ իշխանությունը մի բան տա բերանդ փակի․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան պաշտոնական էջում գրել է․ «Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել: Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկներն եւ զգացողությունները:…
Արսեն Թորոսյանը ապացույց չունի, որ Ամուլսարի հանքի շահագործումը կազդի բնակչության առողջության վրա
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին չունի որևէ ապացույց, որ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կարող են ազդեցություն ունենալ բնակչության առողջության վրա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ինքը նախարարը։ Նրա խոսքով՝ եթե նման ապացույցներ լինեն, ապա նախարարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի այդ ամենը վերացնելու կամ մեղմելու ուղղությամբ: «Նախարարությունը մասնակցել է փորձաքննությանը և…
Կարևոր խոչընդոտ «Լիդիան Արմենիա»-ի համար Ամուլսարի հանքի շահագործման ճանապարհին
Ամուլսարի հանքի շահագործման կամ չշահագործման հարցը դեռևս առկախ է մնում։ Ջերմուկ համայնքի բնակիչները, շատ բնապահպաններ, հայտնի մարդիկ և բազմաթիվ քաղաքացիներ saveAmulsar արշավ են սկսել և չեն ցանկանում հանքի շահագործումը՝ իրենց մտահոգությունը հայտնելով Հայաստանի բնության, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության առողջության և ժողովրդագրական հնարավոր ռիսկերի ու վտանգների համար։ Օգոստոսի 19-ին ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում է տեղի ունեցել…
Ամուլսարի հարցով հանրային քննարկում կլինի Սարյանի այգում
Այսօր Ամուլսարի հարցով հանրային քննարկում է տեղի ունենալու Երևանում՝ Սարյանի այգում։ Այն կազմակերպել է Հայկական բնապահպանական ճակատը։ Քննարկումը կմեկնարկի 19:00-ին։ Նշենք, որ երեկ ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ջերմուկի ներկայացուցիչների միջև։ Հանդիպումը, սակայն, բնապահպաններին չի բավարարել։ Այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտնել է, որ Ամուլսարի հանքը…
Արթուր Գրիգորյանի համառության պատճառով Լիդիանը հայց է ներկայացրել դատարան. Տիգրան Ավինյան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառում է արել Ամուլսարի հարցով իրեն ուղղված մեղադրանքների կապակցությամբ, որ հղել էր Բնապահպանական տեսչության նախկին պետ, բնապահպան-ակտիվիստ Արթուր Գրիգորյանը: Ավինյանի գրառումը ամբողջությամբ. «Կարդացի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ իմ ամբողջ գրասենյակը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմը լցված են եղել Ամուլսարի ճանապարհները բացելուն, և ամենակարևորը՝…














