ամուլսար
Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում Փաշինյանին չեմ կարող աջակցել․ Սանասարյան
Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում Նիկոլ Փաշինյանին չեմ կարող աջակցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում դադարեցված են: Նա, մասնավորապես, նշել է. «Անվերապահ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին կոռուպցիայի դեմ պայքարում, «սերմացու գողացող մկներին» և պետության դեմ գործած բոլոր պաշտոնյաններին պատասխանատվության ենթարկելու հարցում, արտաքին ճնշումների ժամանակ ինքնիշխանություն պահելու…
Դատախազությունը Ամուլսարի վերաբերյալ Facebook-յան գրառումները ուղարկել է ԱԱԾ․ Խոսնակ
ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Facebook-ի էջում գրել է․ «Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները, մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին, ՀՀ դատախազության…
ՀԲՃ-ն Ամուլսարի հարցով դիմել է բնապահպանության նախարարին
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը գրավոր հարցմամբ դիմել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին: ՀԲՃ-ն ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառում է կատարել. «Այս հարցումն ուղարկեցինք շրջակա միջավայրի նախարարին․ «Գեոթիմ» ՓԲԸ-ի ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2012թ հուլիսի 31-ին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ65 դրական եզրակացության մեջ նշված…
ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամը Ամուլսարի հարցի պատճառով ցանկանում է ազատվել պաշտոնից
«Արայիկ Հարությունյան, Լևոն Բարսեղյան, խնդրում եմ ազատել ինձ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից, քանի որ բացարձակապես անընդունելի եմ համարում Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության մոտեցումը Ամուլսարի շահագործման խնդրին: Նման վերաբերմունքով՝ թե հանքարդյունաբերության հարցին, թե խնդիրը բարձրացնող քաղաքացիներին, թե երկրի համար աղետաբեր ծրագրին, որի չեղարկումը նաև իր նախընտրական ծրագրի ամենակարևոր խոստումն էր, նա…
Ցավալի է, որ վարչապետը իր ելույթով նպաստում է կասկածներով լի մթնոլորտի աճին․ Դավիթ Պետրոսյան
«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետի ելույթի վերջին 2 րոպեի մասին չեմ կարող չխոսել։ Երկար է, բայց իմ համար կոնցեպտուալ առումով հիմնաքարային։ Վարչապետը նշեց, որ այս պայքարի մեջ ներգրավված մարդիկ ունեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ շահեր, բայց իր դիրքորոշումը տարբերվում է նրանով, որ ինքը բացառապես հանդես է գալիս Հայաստանի հավասարակշռված…
Լիբանանյան փորձաքննություն կոչվածը բացարձակ ֆիկցիա էր․ Արթուր Գրիգորյան
Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին ես գիտեի դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էի: Այս ողջ ընթացքում ամենամոտ մարդկանց ներկայացնում էի փաստեր ու բացատրում, որ ներկայիս իշխանության անտրամաբանական գործողությունների միակ մեկանաբանությունն այն է, որ նրանք պահում են կոռումպացված համակարգը՝ իր բոլոր…
Բնապահպանը ներկայացրել է ՀՀ վարչապետի նշած հանքի վնասակար կողմերը
Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «Նիկոլ Փաշինյանին ինչ-որ մեկն այսօր խորհուրդ էր տվել Ամուլսարի հետ համեմատություն անելու համար ուղիղ եթերի ընթացքում մեջբերել ԱՄՆ-ի Սոլթ Լեյք քաղաքի մոտ 1906թ-ից շահագործվող պղնձի հանքը։ Նա պնդում էր, թե տեսեք քաղաքի կողքը, որտեղ օլիմպիական խաղեր են անցկացվել՝ այսպիսի մեծ հանք կա, կողքն էլ պոչամբար ու…
ՀԲՃ-ն հաղորդում է հանցագործության մասին․ Լիդիանը ՀՀ կառավարությանը ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել
Հայկական բնապապանական ճակատը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ գլխավոր դատախազությանը, Խնդրում ենք այս գործի քննումը չփոխանցել այլ իրավապահ մարմինների։ Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում պատվիրված ուսումնասիրությունների վերջնական զեկույցը՝ հասանելի քննչական կոմիտեի պաշտոնական կայքի հետևյալ էջում, մանրամասն փաստարկներով մատնանշում է, որ հանք շահագործելու մտադրություն ունեցող «Լիդիան Արմենիա» (նախկին «Գեոթիմ»)…
Ավարտվեց վարչապետի ու «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը՝ Ամուլսարի հարցով․ Լենա Նազարյանի մտահոգությունները չեն փարատվել
ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանն իր Facebook-յան էջում գրել է․ «Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով, որի ընթացքում հայտնեցի իմ դիրքորոշումը և մտահոգությունները Էլարդ կազմակերպության փորձաքննության Ամփոփում, եզրակացություններ և տվյալների բացեր հատվածի վերաբերյալ: Ինձ համար դժվար է հավատալ, որ ես ընթերցել եմ նույն զեկույցը, որն ընթերցել է Քննչական կոմիտեն և միանշանակ…
Ամուլսարի թեմայով որոշ գրառումներ ուղղակի զարմանք են առաջացնում․ Գոռ Առաքելյան
Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Գոռ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ես չգիտեմ, թե վարչապետի հետ հանդիպումը ինչ արդյունք կտա, չգիտեմ, թե վերջնական ինչ որոշում կկայացվի Ամուլսարի հարցով, բայց փաստացի էդ թեմայով որոշ գրառումներ ու մեկնաբանություններն ուղղակի զարմանք են առաջացնում: «Սաղ բնապահպան են դարձել… ես ոլորտի մասնագետ չեմ…դու ոլորտի մասնագե՞տ ես, որ խոսում ես…» ու…
Քանի դեռ ժողովուրդն ասում է ոչ, Ամուլսարը չի շահագործվելու․ Զոհրաբյան
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, որը Բաղրամյան պողոտա էր եկել ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հետ, հայտարարել է, որ ներկայացնում է «Բարգավաճ Հայաստանի» հստակ դիրքորոշումը՝ քանի դեռ ժողովուրդն ասում է ոչ, Ամուլսարը չի շահագործվելու: «Մեր խմբակցությունով շատ արագ քննարկում ունեցանք, ու ես հիմա ներկայացնում եմ մեր խմբակցության դիրքորոշումը: Այն հստակ է՝ Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է, ու նա…
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Բաղրամյանից բերման ենթարկվածներին
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Ոստիկանության Արաբկիրի բաժնում գտնվող բերման ենթարկված անձանց հետ։ Ինչպես հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, տեղում պարզվել է, որ մեկ անձ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ պարզելու…
Ամուլսարի հերն էլ շուն դառնա, էդ կազմակերպությունն էլ, կարևորը ՀՀ-ն է․ Ալեն Սիմոնյան
Ամուլսարի հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ կամ ուղիղ եթերով պարզաբանումներ կներկայացնի: Այս մասին ԱԺ Իմ քայլը խմբակցության և վարչապետի հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա ասաց, որ հանդիպմանը քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ Ամուլսարի շահագործման հարցը: «Որևիցե գաղտնի բան չկա, ինչ տեղի է ունեցել, դուք տեղյակ եք: Այսօր երեկոյան…
Ամուլսարի փորձաքննությունում խնդրահարույց կետեր կան․ Վարազդատ Կարապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում հանքի շահագործումը թույլատրելի չէ։ «Ամուլսարի գործով «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության եզրակացությունը կարդացել եմ և գտնում եմ, որ շատ խնդրահարույց կլինի այդ եզրակացության պայմաններում հանքի շահագործումը թույլ տալ»,- ասել է Կարապետյանը։…














