ամուլսար
Աշխարհի 41 քաղաքացիական խմբեր, կազմակերպություններ իրենց համերաշխությունն են հայտնել Ամուլսարի հանքի դեմ պայքարողներին
Աշխարհի 41 քաղաքացիական խմբեր, կազմակերպություններ իրենց համերաշխությունն են հայտնել Ամուլսարի հանքի դեմ պայքարող Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի բնակիչներին և քաղաքացիական ակտիվիստներին ու բնապահպաններին․ «Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ջերմուկի բնակիչներին, ովքեր չեն ցանկանում, որ իրենց քաղաքը առողջարանային հանգստյան գոտուց, զբոսաշրջային ուղղությունից դառնա հանքարդյունաբերական քաղաք, մենք համերաշխ ենք Գնդեվազի և Կեչուտի բնակիչների հետ, ովքեր իրավունք ունեն շարունակել…
«Բնապահպանության նախարարը թաքցնում է կարևոր տեղեկությունները հանրությունից». ՀԲՃ
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.« Շուտով երկու ամիս կլրանա այն օրից, ինչ Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնության անունից առցանց հարցում է ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին: Օրենքով սահմանված բոլոր ժամկետները վաղուց անցել են, սակայն 2018թ․-ի հոկտեմբերի 29-ի այդ հարցումն այդպես էլ մնացել է անպատասխան։ Այս ընթացքում մենք…
Փոխվարչապետի պաշտոնակատարի օգնականի գրառումը բուռն արձագանքների է արժանացել
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Վահե Դանիելյանն իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ջերմուկի ավագանու կայացրած որոշմանը՝ կապված՝ Ջերմուկ համայնքում մետաղական հանքարդյունաբերություն արգելելու հետ։ «Ջերմուկի ավագանին որոշում է կայացրել հավանություն տալ մոտ 3000 բնակիչների ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈւՆԱԲԵՐՈւԹՅՈւՆՆ ԱՐԳԵԼԵԼՈւ վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Անկախ նրանից , թե հետապնդվող նպատակը…



