ամուլսար
Ամուլսարի վերաբերյալ արտասահմանյան ընկերության իրականացրած փորձաքննության եզրակացությունը պատրաստ է. Էրիկ Գրիգորյան
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հունիսի 12-ին Ազգային ժողովում նշեց, որ Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ արտասահմանյան ընկերության իրականացրած փորձաքննության եզրակացությունն արդեն պատրաստ է։ Քննչական կոմիտեն արդեն ստացել է այդ եզրակացությունը, և դա քրեական գործի շրջանակներում ապացույցներ ձեռք բերելու մի մաս է համարվում։ Գրիգորյանը հավելեց, որ Քննչական կոմիտեն գնահատական կտա այս եզրակացության հիման վրա: Նախարարը նշեց, որ…
Ամուլսարի խնդրով պատվիրված միջազգային փորձաքննության արդյունքները պետք է հանրային քննարկում անցնեն. ՀԲՃ
«ՀՀ քննչական կոմիտեում դեռ 2018 թվականի հուլիսին հարուցվել էր քրեական գործ Ամուլսարի ծրագրի նախագծի փորձաքննության ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Այս քրեական գործի շրջանակներում պատվիրվել է միջազգային փորձաքննություն, որն իրականացնում է լիբանանյան ELARD ընկերությունը։ Ըստ շրջանառվող լուրերի` շուտով պետք է հայտնի լինեն այդ…
Հայկական բնապահպանական ճակատը Ամուլսարի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է տվել
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն և Քննչական կոմիտե։ Հաղորդագրության բովանդակությունը ներկայացնում ենք ստորև․ «Գեոթիմ» ՓԲ ընկերության (ներկայումս «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2012թ․ հուլիսի 31-ին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ 65 դրական եզրակացության մեջ…
Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել. Նաիրա Հարությունյան
ELARD ընկերությունը ՀՀ քննչական կոմիտեի` հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ներկայացրել, հետևաբար` խոսք անգամ չի կարող գնալ եզրակացության արդյունքների դրական կամ բացասական լինելու մասին: Այս մասին լրատվամիջոցներին է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Վերջինս նշել է, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային…
Պետք է սպասել վերջնական պատասխաններին. Ավինյանը՝ Ամուլսարի մասին
Ըստ նախնական պայմանավորվածության՝ Քննչական կոմիտեին են հանձնվելու մայիսի վերջին «Էլարդ» ընկերության կողմից հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Ամուլսարի ներդրումային ծրագրին: «Մայիսի վերջին արդեն նախնական պատկերը հստակ կլինի», – ասաց նա: Փոխվարչապետը կարծում է, որ ըստ այդ հետազոտության արդյունքների` կառավարությունը համապատասխան իր դիրքորոշումը կհայտնի: «Պետք է…
Ավտոերթ և հանրահավաք Ջերմուկում՝ հանուն Ամուլսարի փրկության
Ջերմուկում մեկնարկել է համայնքի բնակիչների կազմակերպած հանրահավաքը՝ հանուն Ամուլսարի փրկության։ Նախքան հանրահավաքը՝ Ջերմուկից խորհրդանշական ավտոերթ է մեկնարկել Արփայի կիրճի բնակավայրերով մինչև Արենի, որտեղից նրանց միացել են Երևանից և այլ բնակավայրերից եկած ավտոերթի մասնակիցներ, և միասնական շարժվել են դեպի Ամուլսար։ Jermuk news-ի փոխանցմամբ՝ տարբեր համայնքներից 250-ից ավել ավտոմեքենա է մասնակցել Ամուլսարի շահագործման դեմ մեկնարկած ավտոերթին։ «Մեծ…
ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր մակարդակ ենք փորձում հաստատել. վարչապետ
Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վարչապետության 1 տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ԱՄՆ-ի հետ նոր մակարդակի հարաբերություններ են փորձում հաստատել: Վարչապետը նաև հավելեց, որ ամերիկյան ներդրումներին խոչընդոտում են Ամուլսարի հետ կապված խնդիրները։ «Մենք ուզում ենք մեր ազգային շահերին համապատասխան հասկանալ՝ ի՞նչ է կատարվում և լուծենք։ Երեկ սկսվել է նոր ֆոմատով աշխատանք,…
ՔԿ-ն պարզաբանում է ներկայացրել Ամուլսարում նշանակված համալիր փորձաքննության մասին
Քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերալ: «Հայտնում ենք, որ Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության կատարմանը ներգրավվել է ՀՀ ՔԿ-ի կողմից այդ նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվելու արդյունքում:…
ՀԲՃ-ի պատասխանը «Լիդիան Ինթերնեյշնլը»-ի հայտարարությանը
Այսօր՝ ապրիլի 12-ին, «Լիդիան Ինթերնեյշնլը» ընկերությունը մամուլի միջոցով տարածել է հետևյալ վերնագրով հաղորդագրությունը․ «Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք»։ Սակայն կարդալով datalex.am կայքում հրապարակված վարչական դատարանի վճիռը, պարզվում է Լիդիանը հերթական անգամ ապակողմնորոշում է հանրությանը։ ՀՀ վարչական դատարանի վճռում ոչ մի բառ չկա Ամուլսարի տարածք Լիդիանի ազատ մուտքն…
Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք
«Լիդիան Ինթերնեյշնլը» այսօր տեղեկացրել է, որ ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ պարտավորեցնելու ՀՀ Ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը Ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք: 2018 թ. սեպտեմբերի 20-ին Լիդիանը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, պահանջելով պարտավորեցնել Ոստիկանությանը կիրառել օրենքի պահանջը և հեռացնել Ընկերության տարածք…
Ամուլսարի հարցի լուծումը կախված է փորձաքննության արդյունքներից
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեից 300 հազար դոլար գումար է հատկացրել միջազգային հեղինակավոր ընկերությանը Ամուլսարի հանքավայրում փորձաքննություն իրականացնելու համար: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին: «Փորձաքննությունը տալու է մի հարցի պատասխան՝ արդյոք այն բնապահպանական ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում, կառավարելի ե՞ն,…
«ՀԲՃ»-ն հրապարակել է նախկին նախարարների ստորագրած փաստաթղթերը Ամուլսարի հետ կապված
«Հայկական բնապահպանական ճակատը» ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում հրապարակել է այն նախկին նախարարների անունները, ովքեր ստորագրել են Ամուլսարում հանքարդյունաբերություն սկսելու փաստաթղթերի տակ: Գրառման մեջ ասված է. «Տեսեք նախկին կոռուպցիոն համակարգի ինչ կարկառուն նախարարներ են ստորագրել Ամուլսարում հանքարդյունաբերություն սկսելու փաստաթղթերի տակ․ Վարդան Այվազյան (մոտ տաս հանքի լիցենզիաներ է ունեցել իր հարազատների անուններով), Արամ Հարությունյան…
Գնդեվազցիները պատրաստ են վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները
Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի որոշ բնակիչներ պատրաստ են հետ վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները, հայտնում է Ecolur-ը: Այս հայտարարությունը նրանք արել են փետրվարի 9-ին Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ Գնդեվազում տեղի ունեցած քննարկման ժամանակ: Ըստ նրանց` մեծ մասն իրենց հողերը ստիպված են վաճառել ընկերությանը հանքավայրի ենթակառուցվածքների…
Ջերմուկի ավագանին դեմ եղավ նախարարության առաջարկին
hetq.am -ի փոխանցմամբ՝ Ջերմուկի ավագանու նիստին ներկա բոլոր վեց անդամները դեմ քվեարկեցին «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու» վերաբերյալ ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագծին: Նշենք, որ Ջերմուկի ավագանին այսօր արտահերթ նիստ էր գումարել, որպեսզի ուժը կորցրած ճանաչի 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված որոշումը, որով արգելվում է Ջերմուկում մետաղական հանքեր շահագործել: Նման որոշման նախագծի…












