ամուլսար

  • Բողոքի ակցիա՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Բողոքի ակցիա՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Այսօր՝ կառավարության շենքի դիմաց մի խումբ բնապահպաններ բողոքի ակցիա են իրականացնում՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ: «Էլարդ լիբանանյան ընկերությանը ՀՀ Քննչական կոմիտեին է տրամադրել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի (ՇՄԱԳ, ԲՍԱԳ) ուսումնասիրության արդյունքները, որոնք օգոստոսի 14-ի երեկոյան հանրայնացվեցին Ի տարբերություն 5-հատորների մի քանի հարյուր էջում փորձաքննական փաստերի և եզրակացությունների առկայությանը, որոնցով ապացուցվում են Լիդիանի կողմից ՇՄԱԳ-ում տեղ…

  • Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը

    Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը

    Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է…

  • Միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունն Ամուլսարի վերաբերյալ պատրաստ է

    Միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունն Ամուլսարի վերաբերյալ պատրաստ է

    Այսօր կառավարության նիստում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարեց, որ միջազգային փորձագիտական ընկերությունն ամփոփել է Ամուլսարի հետ կապված քրեական գործով ուսումնասիրությունները, տվել վերջնական եզրակացությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգին անցնելը ասաց. «Ես կուզենայի, որ Քննչական կոմիտեի նախագահ Գրիգորյանը տեղեկություններ տար, թե ինչ ընթացքում է Ամուլսարի հետ կապված գործը, հետաքրքրում է հրավիրված միջազգային փորձագիտական ընկերության…

  • Վաչապետին պարզաբանումներ են ներկայացվել Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության վերաբերյալ

    Վաչապետին պարզաբանումներ են ներկայացվել Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության վերաբերյալ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի որ մամուլում լայնորեն քննարկվում է, կցանկանայի Քննչական կոմիտեի նախագահ պարոն Գրիգորյանը մեզ տեղեկություններ տար, թե ի՞նչ ընթացքի մեջ է Ամուլսարի հանքի հետ կապված գործը, մեզ տվյալ դեպքում ավելի շատ հետաքրքրում է հրավիրված միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը: Արդյո՞ք, ի վերջո, այդ եզրակացությունը վերջնականորեն պատրաստ է և կարող է արդյոք կառավարությունը դա…

  • «Լիդիան Արմենիա»-ն` հողերի ձեռքբերման մասին

    «Լիդիան Արմենիա»-ն` հողերի ձեռքբերման մասին

    Մեկ տարվա ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակմանը մասնակցողների մեջ են 22 ազդակիր հողատեր Գնդեվազից, Ջերմուկից: Այս մասին ասված է «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հայտարարությունում։ «Վերջերս, ի պատասխան որոշ մանիպուլյատիվ մեկնաբանությունների, առիթ ունեցանք տեղեկացնելու, որ Գնդեվազի նախկին համայնքապետի որդին միայն մեկն է 145 այլ շահառուներից, որոնցից բացառապես նույն սկզբունքների ու գնահատման չափանիշների հիման վրա հող է…

  • ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է Ջերմուկի բնակիչների և բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

    ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է Ջերմուկի բնակիչների և բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

    ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանն այսօր ընդունել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչների, ինչպես նաև՝ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Հանդիպման ընթացքում քննարկվել է 2019 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի…

  • ՔԿ-ն պարզաբանում է տարածել՝ Ամուլսարի հանքավայր «Լիդիան Արմենիայի» ավտոմեքենաներով մուտք գործելու վերաբերյալ

    ՔԿ-ն պարզաբանում է տարածել՝ Ամուլսարի հանքավայր «Լիդիան Արմենիայի» ավտոմեքենաներով մուտք գործելու վերաբերյալ

    Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ վերջին օրերին տարբեր անձանց կողմից շահարկվող տեղեկությունը, թե ՀՀ Քննչական կոմիտեի քննիչները և փորձագետները հունիսի 13-ին Ամուլսարի հանքավայր են այցելել «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող ավտոմեքենաներով, նպատակ են հետապնդում կասկածի տակ դնել գործի քննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունը: Ցանկանում ենք պարզաբանել, որ Ամուլսարի հանքավայրի տարածք, վարույթն իրականացնող մարմնի գլխավորությամբ,…

  • Վարույթն իրականացնող մարմինն է որոշում դատավարական գործողության մասնակից անձանց շրջանակը․ ՔԿ-ն՝ Ամուլսարի մասին

    Վարույթն իրականացնող մարմինն է որոշում դատավարական գործողության մասնակից անձանց շրջանակը․ ՔԿ-ն՝ Ամուլսարի մասին

    ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը օրեր առաջ Ամուլսարում տեղի ունեցած միջադեպի հետ կապված գրառում է արել. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ վերջին օրերին տարբեր անձանց կողմից շահարկվող տեղեկությունը, թե ՀՀ Քննչական կոմիտեի քննիչները և փորձագետները հունիսի 13-ին Ամուլսարի հանքավայր են այցելել «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող մեքենաներով, նպատակ են հետապնդում կասկածի տակ…

  • Քննչական կոմիտեն դիմել է ոստիկանությանը՝ քննիչի փորձագետների այցը Ամուլսար հնարավոր դարձնելու համար

    Քննչական կոմիտեն դիմել է ոստիկանությանը՝ քննիչի փորձագետների այցը Ամուլսար հնարավոր դարձնելու համար

    Քննչական կոմիտեն դիմել է Ոստիկանությանը՝ քննիչի և փորձագետների այցը Ամուլսարի հանք հնարավոր դարձնելու համար։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։ Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, այսօր քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում…

  • Ամուլսարի 1-ին պոստի մոտ լարված իրավիճակ է

    Ամուլսարի 1-ին պոստի մոտ լարված իրավիճակ է

    Ֆեյսբուքյան օգտատեր Շահանե Խաչատրյանը գրառում է հրապարակել, որտեղ հայտնում է. «Ամուլսարի 1-ին պոստի մոտ լարված իրավիճակ է։ Ոստիկաններն առանց հիմնավորման փորձում են ձերբակալել տեղացիներին և Ամուլսարի պաշտպաններին։ 13:00. Ամուլսարի 3-րդ պոստում մարդիկ ոստիկանությունից և քննչականից պահանջում են ցույց տալ փաստաթուղթ, որի հիման վրա նրանք ցանկանում են Ամուլսար մտցնել փորձագետների։ 12:30. Ամուլսարի 3-րդ պոստում համայնքը քննչականից…

  • Ամուլսարի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել. Նաիրա Հարությունյան

    Ամուլսարի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել. Նաիրա Հարությունյան

    ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Քննչական կոմիտեն՝ փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությանը լրացուցիչ հարցադրումներ է առաջադրել, ինչպես նաև՝ պահանջել մի շարք մեկնաբանություններ, ինչի…

  • Ինչո՞ւ են քաղաքացիները տարվում ու պահվում օրենքով չարգելված գործունեության համար. Լենա Նազարյան

    Ինչո՞ւ են քաղաքացիները տարվում ու պահվում օրենքով չարգելված գործունեության համար. Լենա Նազարյան

    ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շաբաթ օրը Ամուլսարի պաշտպանության նախաձեռնության անդամները կազմակերպել էին դրահամավաք, և ոստիկանությունը, չգիտես ինչու, որոշել էր նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին խարդախության կասկածանքով տանել ոստիկանություն և շուրջ երեք ժամ պահել այնտեղ: Առհասարակ արդեն շատ վաղուց Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների կողմից դրամահավաքների կազմակերպումն ընդունված ու շատ նորմալ պրակտիկա…

  • Ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ Ամուլսարի ճանապարհը փակող խմբի ներսում եղած ծեծկռտուքի վերաբերյալ

    Ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ Ամուլսարի ճանապարհը փակող խմբի ներսում եղած ծեծկռտուքի վերաբերյալ

    ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ «168 ժամ» կայքի 21.06.2019 թ. «Ոստիկանությունը համառորեն թաքցնում է Ջերմուկում հերթական ծեծկռտուքի կարևոր հանգամանքները» վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Ամուլսարի ճանապարհը փակող խմբի ներսում, որի արդյունքում կան լուրջ տուժածներ։ Այնինչ՝ ոստիկանության Ջերմուկի բաժնում կա արձանագրված դեպք. հունիսի 21-ին, ժամը 01.55-ին, «Ջերմուկի Ա/Կ»…

  • «Լիդիանի» անարգել մուտքը Ամուլսարի տարածք չի վերականգնվել. Lydian Armenia-ի հայտարարությունը

    «Լիդիանի» անարգել մուտքը Ամուլսարի տարածք չի վերականգնվել. Lydian Armenia-ի հայտարարությունը

    «Լիդիան Ինթերնեշնլը» հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է. Ներխուժում կատարած անձինք և նրանց գույքը շարունակում են մնալ Ամուլսարի ծրագրի տարածքում՝ չնայած Դատարանի վճռին: Լիդիան Ինթերնեշնլը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել էր ոստիկանությանը հեռացնել ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը Ընկերության Ամուլսարի ծրագրի տարածքից: Դատարանի վճիռը ուժի մեջ պետք է…