ամուլսար
Ա՛յ, եթե փակած չլինեին, ապա վաղուց սարը կռծած կլինեին հանքահենները․ Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Բայց ճշմարտություն է ասվել Կապանում, որ Ամուլսարում լեռան ճանապարհները փակողներն են մեղավոր այդ խնդրի չլուծված լինելու համար։ Ա՛յ, եթե փակած չլինեին 2018թ-ի հունիսի 22-ից առ այսօր, ապա վաղուց սարը կռծած կլինեին հանքահենները, եղած-չեղածը լցրած կլինեին շրջակայքում ու էլ ոչ մի խնդիր չէր լինի այսօր՝ հերն էլ անիծած,…
Վարչապետը մինչ օրս Ամուլսարի իրավիճակին ճիշտ չի տեղեկացված․ Շիրակ Բունիաթյան
«Չնայած շուրջ երկու տարի է Ամուլսարի տարածքում և նրա շուրջ ակտիվ պայքար է մղվում ժողովրդի կողմից, բայց վարչապետը մինչ օրս իրավիճակին ճիշտ չի տեղեկացված: Այս մասին Facebook-ի իր էջում գրառել է Ջերմուկի բնակիչ բնապահպան Շիրակ Բունիաթյանը: «Ուզում եմ անդրադառնալ Ամուլսարի խնդրին, վարչապետի անդրադարձին։ Ես չգիտեմ թե ո՞վ կամ ովքե՞ր են նրան զեկուցում Ամուլսարի շուրջ ստեղծված…
Ամուլսարի շահագործումը կարող է տորպեդահարել Ջերմուկում զբոսաշրջությունը․ Զոհրաբյան
Ամուլսարի հանքի շահագործումը կարող է տորպեդահարել Ջերմուկում զբոսաշրջությունը: Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ Ջերմուկի բնակիչների հետ վերջերս տեղի ունեցած շփման ժամանակ նա ևս մեկ անգամ համոզվել է, որ նրանք ոչ մի պարագայում չեն պատրաստվում նահանջել և «Լիդիան Արմենիային» թույլ չեն տա վերականգնել Ամուլսարի հանքի շահագործումը: «Նրանք բոլոր դիտակետերում…
Ասել են, որ եկել են Արփա գետում ջրազննում կատարելու․ Շիրակ Բունիաթյան
Բնապահպան Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Տեղեկացա, որ ընդամենը օրեր առաջ Ջերմուկից ոչ շատ հեռու, Արփայի կիրճում գտնվող տեղացիներիս կողմից ՄԱՄԱՐԶԱ կոչվող տարածք են այցելել մարդիկ և այնտեղ իրենց հանդիպած քաղաքացիներին ներկայացել որպես բնապահպնության աշխատակիցներ ։ Բնակիչների հարցին թե ինչն է նրանց այցի պատճառը, այդ մարդիկ պատասխանել են, որ եկել են Արփա գետում…
Ջերմուկցիները դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ջերմուկցիները միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն։ Այս մասին տեղեկանում ենք «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության Facebook-ի էջից: Նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանն էլ իր ելույթում նշեց, որ մինչև դեկտեմբերի 20-ը եթե որոշակի պրովոկացիաներ լինեն, կամ ուժ գործադրեն, ապա ջերմուկցիները մենակ չեն: «Պետք է շատ արագ մոբիլիզացիա անել և լիքը կանանցով ու երեխաներով լինել պոստերում, ու…
Լսել եմ՝ Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որ մտնի աբրիտրաժ․ Բունիաթյան
Լսել եմ կարծիքներ, որ Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների բաց քննարկում-հանդիպման ժամանակ ասաց Ջերմուկի բնակիչ «Դեմ եմ Ամուսարում հանքարդյունաբերությանը» նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանը: «Ես չեմ տեսնում նոր իմաստ ձմեռացման համար, բացի այդ լուրեր են պտտվում, որ…
Հեղափոխությունը սկսեք ձեզանից․ Գարեգին Միսկարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրել է. «Նորից Ամուլսարի մասին: Նիկոլ Փաշինյանը իր հանրային «զրույցներից» մեկի ժամանակ, երբ արդեն «Էլարդի» բացասական եզրակացության մասին հանրայնորեն ու ակնհայտ ասացին անձամբ «Էլարդ» մասնագետները, ի թիվս այլ «հիմնավորումների» ասաց, որ բոլոր զարգացած երկրներն էլ անցել են հանքարդյունաբերության փուլը, ու, իբր մենք այլընտրանք չունենք։ Ես…
Չնայած հանքը չի աշխատում, մենք մեզ պարտված ենք զգում․ Շիրակ Բունիաթյանը պատմել է ոստիկանների հետ հանդիպման մասին
Բնապահպան Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երեկ տեղի ունեցած հանդիպումից մի դրվագով եմ ուզում կիսվել, որը դեռ երկար պիտի մնա իմ մտքում ։ Բարձրաստիճան ոստիկանների և մարզպետի հետ հանդիպման ժամանակ, մեր Արմենը մի այսպիսի միտք արտահայտեց՝ ասելով. -Պարոնա՛յք ես կարծում եմ մենք ոչ թե հիմի պետք է քննարկեինք ձմեռացման հարցը, այլ փորձեինք միասին…
Ամուլսարի խնդիրը ոչ միայն իրենցն է, այլև ամբողջ համայնքինը և համայն հայությանը.«Սասնա Ծռեր»
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը տարածել է հայտարարություն Ամուլսարի շուրջ ծավաlվող իրադարձությունների առնչությամբ։ «Երեկ՝ ս.թ. դեկտեմբերի 9֊ին, Ջերմուկի Գրանտ Ռեզորթ հյուրանոցում ՀՀ փոխոստիկանապետը, ոստիկանապետի խորհրդականը, ոստիկանության այլ պաշտոնատար անձինք, Վայոց Ձորի մարզպետը և Ջերմուկի համայնքապետը հանդիպել են Ջերմուկ համայնքի մի խումբ բնակչների հետ, ովքեր մասնակցում են դեպի Ամուլսար տանող ճանապարհների արգելափակմանը։ Հանդիպման ընթացքում ՀՀ կառավարությանը…
Ինձ համար Արցախը և Ամուլսարը հայրենիք են նույն չափ․ Շիրակ Բունիաթյան
Բնապահպան Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Լինելով ծնունդով Ջերմուկից, 10 տարուց ավել ապրել եմ Արցախում։ Արցախը ինձ համար մոլորակի այն կարևորագույն կետն է, որտեղ ես ինձ վերագտնում եմ։ Այնտեղ է իմ մանկությունը, իմ դպրոցը, իմ ծնողների երիտասարդ և առողջ տարիները, այնտեղ է իմ տունը, որի պատերազմի ծխից սևացած պատերը ինձ ամեն օր կանչում…
Ի՞նչ ենք թողնում ժառանգություն մեր սերունդին․ Շիրակ Բունիաթյան
Բնապահպան Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ԱՄՈՒԼՍԱՐԻ պայքարը սերունդների առաջ մեր պարտքն է։ Ես ծնվել եմ Ջերմուկում, սա իմ ծննդավայրն է, իմ տունը։ Ես ու իմ սերնդակիցները որպես ժառանգություն մեր ավագ սերնդից ժառանգել ենք մաքուր և անապակ միջավայր ։ Ճիշտ է՝ Ջերմուկը, ինչպես Հայաստանի մյուս բնակավայրերը, ունի բազում մեծ և փոքր խնդիրներ, բայց…
Պարզվե՞ց, թե այդ 130 հոգուց ովքեր էին վճարովի ակտիվիստները․ Արթուր Գրիգորյան
Բնապահպան, ակտիվիստ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ Ջերմուկում հանդիպում է եղել գործող իշխանության ներկայացուցիչների ու բնակիչների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Միքայել Զոլյնանը, Մարիա Կարապետյանը, Մերի Գալստյանը: Պարզ է, որ 130 հոգանոց հանդիպման բովանդակությունը հասնելու էր հետաքրքրված մարդկանց, ես էլ եմ տեղյակ: Հարկ…
Կազմակերպման պատասխանատուն Ջերմուկի կարկառուն ՀՀԿ-ական համայնքապետն է. Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը «Հայկական բնապահպանական ճակատ» Facebook-ի խմբի գրառումը կիսվել և մեկնաբանել է. «Ջերմուկից մեզ տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին ժամը 15։00 նախկին Հայաթ հյուրանոցում լինելու է Ամուլսարի խնդրով հանդիպում համայնքի բնակիչների և կառավարության ներկայացուցիչների ու պատգամավորների հետ։ Չգիտես ինչո՞ւ հանդիպման մասին հանրային հայտարարություն չկա, իսկ կազմակերպման պատասխանատուն Ջերմուկի կարկառուն ՀՀԿ-ական համայնքապետն է»։ https://www.facebook.com/LevonGalstyan67/posts/2674355375921179
Ջերմուկ բնակիչներին տարբեր եղանակներով փորձում են հետ պահել Ամուլսարի փրկության համար հետագա պայքարից․ Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսուքյան իր էջում գրել է. «Համառ լուրեր են պտտվում, որ Ջերմուկ համայնքի ակտիվ բնակիչներին տարբեր եղանակներով փորձում են հետ պահել Ամուլսարի փրկության համար հետագա պայքարից։ Եղանակները չնշեմ, բայց դրանք կիրառվել են նաև մերժվածների ժամանակ ու միշտ եղել են տեղական իշխանիկներ, գործարարներ և այլ շերտեր, որոնք կատարել են այդ սև գործերը։ Բայց դե…










