ամուլսար
Ավինյանին ասեք, որ իրավունք չունի հանուն Ամուլսարի պայքարը ուղղորդված ներկայացնելու․ Անի Խաչատրյան
Բնապահպանական ակտիվիստ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկդ Տիգրան Ավինյանին ասեք, որ իրանից ոչինչ չի ներկայացնում, որ եթե բախտի բերմամբ, թե պատահմամբ հայտնվել ա փոխվարչապետի աթոռին, իրավունք չունի տարբեր հարթակներից հանուն Ամուլսարի պայքարը որպես ուղղորդված կամ այլ ուժերի կողմից ֆինանսավորված ներկայացնի։ Էդ աթոռը մի օր տակդ ա, մի օր՝ մեջքիդ։ Մի քիչ խելք…
Մի շարք պատգամավորներ հանդիպել են Ամուլսարի ճանապարհը փակած քաղաքացիների հետ
Լենա Նազարյանը երեկ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ հանդիպել է Ամուլսար տանող ճանապարհները փակած քաղաքացիների հետ։ Այս մասին ԱԺ փոխնախագահը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Երեկ Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի, Մարիա Կարապետյանի, Վարազդատ Կարապետյանի և Միքայել Զոլյանի հետ հանդիպել ենք դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ համայնքների մի խումբ բնակիչների հետ:…
Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված քննությունն ավարտվել է․ Հայկ Գրիգորյան
Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է և դրա արդյունքներով նա որևէ շահագրգռվածություն կամ կապ չի ունեցել Ամուլսարի հարցի հետ կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ մեկնաբանելով Ամուլսարի գործով քննչական խմբի արդեն նախկին ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը: «Մենք տեղյակ չենք եղել, թե բնապահպանության…
Հանրային խորհրդում քննարկվել է Ամուլսարի հարցը
Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Օրակարգային առաջին հարցը կապված է եղել խորհրդում Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ձևավորման հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդն աշխատանքային փակ նիստ էր անցկացրել՝ հրավիրելով շահագրգիռ բոլոր կողմերին, որի ընթացքում որոշում էր կայացվել ստեղծելու…
«Լիդիան Արմենիան» ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով դիմել է ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի…
Երեխաներիդ կերակրելու համար չպետք է թոռներիդ սպանես․ Թանկյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի խնդրին
Աշխարհահռչկամ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր աջակցությունն է հայտնել Ամուլսարի հանքի շահագործման դեմ քաղաքացիական բողոքի ակցիաներին: Այս մասին Սերժ Թանկյանը հայտնել տեսաուղերձում, որը հրապարակել է Հայկական բնապահպանական ճակատը: «Մենք գիտենք, որ հանքերը հարատև վնաս են հասցնում բնական միջավայրին՝ անկախ նրանից, թե ինչ տիպի հանք է, որքան լավ է վերահսկվում հանքի գործունեությունը աղտոտիչների առումով: Այն, ամեն…
Հանրային խորհրդում քննարկում է եղել Ամուլսարի վերաբերյալ
Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, աշխատանքային փակ նիստ է անցկացրել։ Այս մասին հայտնում են Հանրային խորհրդից։ Նիստին ի սկզբանե հրավիրված են եղել շահագրգիռ բոլոր կողմերը՝ ՀՀ կառավարություն, «Լիդիան Արմենիա» ընկերություն, ոլորտային մասնագետներ, ինչպես նաև հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստներ։ Վերջիններս հրաժարվել են մասնակցել հանդիպմանը՝ պատճառաբանելով, որ սկզբունքորեն դեմ են «Լիդան…
ՀԲՃ անդամը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է Ամուլսարի խնդիրը
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Բրյուսելում Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների ներկայացրել է Ամուլսարի խնդիրը, մասնավորապես՝ ծրագրի թույլատրումը նախկին կառավարության և դրա իրականացման ապահովման փորձերը ներկայիս կառավարության կողմից՝ հակառակ տեղի բնակիչների և Հայաստանի բնակչության լայն զանգվածների կամքի, և չնայած մարդու իրավունքների խախտումների լայն շրջանակի, այդ թվում՝ բնական միջավայրի վրա ազդող…
Ի հայտ են եկել նոր տվյալներ․ Ամուլսարի գործով նախաքննությունը կշարունակվի․ Արմեն Այվազյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղեակալ Արմեն Այվազյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրությունը հիմք է հանդիսանում՝ Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակելու համար։ «Մենք ստացել ենք համապատասխան գրություն, որում առկա են նոր տեղեկություններ, նոր տվյալներ, որոնք անհրաժեշտ է գործի ընդհանրության մեջ նայել, դիտարկել, քննություն կատարել գրության մեջ ներառված տվյալների…
Եթե Ամուլսարի հարցով կոշտ գործողություններ լինեն, վարչապետը վերադառնալիս կտեսնի հների մոտ ուղարկված քաղաքական իր թիմին․ բնապահպան
Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր է՝ ակտիվ շրջանառվում է այն միտքը, որ Փաշինյանի ԱՄՆ մեկնելուց հետո կոշտ գործողություններ պիտի լինեն, և Ամուլսարի մուտքերը հների մեթոդներով պիտի բացեն։ Այդ խոսակությունները, ճիշտ է, դեռ ուղղակի խոսակցության մակարդակից չեն բարձրացել, ու ես դրանց չեմ հավատում, բայց չեմ էլ բացառում։ Սակայն վստահ…
Ամուլսարի հարցում պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով որոշում կայացնելու համար ահրաժեշտ է համարում դե յուրե և դե ֆակտո ստանալ մեկ հարցի պատասխան. շահագործումն էկոլոգիական աղե՞տ է, թե ոչ: Նա կարևորում է այս հարցում մինչև վերջ ճշմարտության հետևից գնալը։ Վարչապետն այս մասին խոսեց Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Ամուլսարի հարցով կա վերջնական…
Նաիրա Զոհրաբյանը մասնակցելու է Ջերմուկի դիրքերում հերթապահությանը․ «Հրապարակ»
«Երեկ օրը սկսվեց Ջերմուկում դասադուլից, ապա Ամուլսարի պաշտպանները կրկին երթ արեցին։ Պայքարը շարունակվում է։ Երեկ համառորեն լուրեր էին շրջում, թե Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցի ընթացքում ոստիկանությունը կկազմակերպի Ամուլսարի հանք տանող ճանապարհի ապաշրջափակման կոշտ օպերացիան: Որոշ քաղաքական գործիչներ արդեն իսկ նախապատրաստվում են տեղացիների և բնապահպանների հետ պոստ պահելու աշխատանքներին: Տեղեկացանք, որ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն արդեն քնապարկ…
Կրթության նախարարությունը անդրադարձել է այսօրվա դասադուլին
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունն անդրադարձել է Գնդեվազի ու Ջերմուկի հարակից այլ համայնքների դպրոցականների կողմից դասադուլ ու Ամուլսարի հանքի շահագործման դեմ երթ իրականացնելուն: ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ ասվում է. «Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում։ Դասադուլ և գործադուլ՝ ընդդեմ Ամուլսարի…
Կոչ ենք անում արհեստականորեն չազդել նրանց որոշումների կայացման վրա․ ԿԳՄՍ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անդրադարձել է այսօր ի պաշտպանություն Ամուլսարի կազմակերպված դասադուլներին: «Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում։ Մեր աշակերտն արդեն ապացուցել է, որ իր իրավունքները պաշտպանելու և դրանց համար պայքարելու համար ունի բավարար կամք և ունակություններ։ Հաշվի առնելով այս…














