հարյուրավոր զինտեխնիկա է գնել
Լեհաստանը հարյուրավոր զինտեխնիկա կգնի Հարավային Կորեայից՝ Ուկրաինային օգնելու նպատակով
Լեհաստանը Հարավային Կորեայից կգնի գրեթե 1000 տանկ, ավելի քան 600 միավոր հրետանի և տասնյակ կործանիչներ՝ օգնելու Կիևին ռուսական կողմի դեմ պայքարում։ Այս մասին CNN-ին ասել է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը։ Համաձայնագրի համաձայն, որը այսօր պաշտոնապես կհայտարարվի Լեհաստանում, Վարշավայում կգնվեն հարավկորեական K2 մոդելի վրա հիմնված 980 տանկ, 648 ինքնագնաց և 48 FA-50 կործանիչներ։

