Սասուոլո
Կելինին շուտով կավարտի կարիերան Իտալիայի հավաքականում
Իտալական ֆուտբոլի ժամանակակիցներից լեգենդար Ջորջիո Կելինի այս ամառ կավարտի կարիերան հավաքականում։ Այս մասին նա հայտարարել է Իտալիա Ա Սերիայի 34-րդ տուրի «Սասուոլոյի» հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ ինքը վերջին հանդիպումը հավաքականում կանցկացնի հունիսի 1-ին՝ Արգենտինայի դեմ ընկերական խաղում, որում վիճակվելու է Չեմպիոնների գավաթը։ Խաղը կկայանա «Ուեմբլի» մարզադաշտում։ Նշենք, որ Կելինին հավաքականում է 2004…
Նեդվեդը բղավել է Յուվենտուսի նախագահի վրա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրինի «Յուվենտուսի» փոխնախագահ, թիմի նախկին ֆուտբոլիստ Պավել Նեդվեդը բղավելով ինչ-որ բաներ է ասել ակումբի նախագահ Անդրեա Անյելիին ու հեռացել տրիբունայից։ Տեսախցիկները հաջողացրել են որսալ այս միջադեպը։ Նշենք, որ տվյալ խաղում «Յուվեն» 1-2 հաշվով պարտվեց «Սասուոլոյին»։ #JuveSassuolo pic.twitter.com/SRukMj9OIa — Wesley Victor Mak 🇮🇹 (@WesleyVictorMak) October 27, 2021
Անչելոտին ցանկանում է, որ Ռեալը բանակցություններ սկսի Սասուոլոյի ֆուտբոլիստի համար
«Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր առաջին տրանսֆերային մտադրությունն է ներկայացրել ակումբի ղեկավարությանը։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։ Ըստ աղբյուրի՝ Անչելոտին խնդրել է բանակցել «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիի տրանսֆերը ձեռք բերելու համար։ Այդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։ Նշվում է, որ Լոկատելլիի պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Ինտերը դարձավ Ա Սերիայի չեմպիոն
«Ինտերը» ժամանակից շուտ նվաճեց ֆուտբոլի Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: Դա հայտնի դարձավ Իտալիայի առաջնության 34-րդ տուրում տեղի ունեցած «Սասուոլո» – «Ատալանտա» խաղից հետո: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով և «Ատալանտան» կորցրեց առաջատար «Ինտերին» հասնելու շանսերը: Հայտնենք, որ Կոնտեի գլխավորած թիմն ունի 82 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ 13-ական միավոր առաջ է 2-3-րդ տեղերը բաժանող «Միլանից»…
Ռոմայի հայտացուցակը Սասուոլոյի դեմ խաղի համար (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Իտալական «Ռոման» այսօր հյուրընկալվելու է «Սասուոլոյին»։ Հռոմեական ակումբի twitter-ի էջում հրապարակվել է այդ խաղի համար «Ռոմայի» հայտացուցակը։ Դրանում ընդգրկված չէ հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով սրունքի վնասվածք ունի և բուժում է անցնում։ Խոսվում է, որ նա շարք կվերադառնա հաջորդ շաբաթ։ «Սասուոլո» – «Ռոմա» դիմակայությունը կայանալու է Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրի շրջանակներում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի…
Միլանի հարձակվողը խփել է Ա Սերիայի պատմության ամենաարագ գոլը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի «Սասուոլո»-«Միլան» հանդիպման ժամանակ գրանցվել է Ա Սերիայի պատմության ամենաարագ գոլը։ Այս մասին հայտնում է OptaPaolo-ն։ Այս պատմական արդյունքի հեղինակ է դարձել միլանյան ակումբի հարձակվող Ռաֆայել Լեաուն, ով աչքի է ընկել խաղի 7-րդ վայրկյանին, իսկ ավելի կոնկրետ՝ 6,2։ Նախորդ լավագույն արդյունքը պատկանում էր Պաոլո Պոջիին, ով գոլի հեղինակ էր դարձել 8-րդ…
Նյուքասլը հետաքրքրված է Սասուոլոյի պաշտպանով
Sky-ի հաղորդմամբ՝ «Նյուքասլը» հետաքրքրված է «Սասուոլոյի» պաշտպան Ռոջերիոյով։ 22-ամյա պաշտպանը հանդես է եկել «Յուվենտուսի» երիտասարդական թիմում, որտեղից էլ տեղափոխվել է «Սասուոլո»: 2019/20 մրցաշրջանի ընթացքում Ռոջերիոն անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում:
Սասուոլոյի կիսապաշտպանը՝ Յուվեի դիտակետում
Իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպանը հայտնվել է Ա Սերիայի մեկ այլ ակումբի՝ «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։ Խոսքը 22-ամյա Մանուել Լոկատելիի մասին է, հաղորդում է Tuttosport-ը։ Նշվում է, որ «Յուվեն» պատրաստ է 25 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի համար։
Atalanta-Sassuolo live stream/Ատալանտա-Սասուոլո, մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր` հունիսի 21-ին` Հայաստանի ժամանակով 21:30-ին, Սերիա Ա-ի շրջանակում մեկնարկելու է «Ատալանտա»-«Սասուոլո» հանդիպումը: Հանդիպումը կկայանա «Gewiss Stadium» մարզադաշտում, իսկ մրցավարը Դանիելե Չիֆֆին է։ Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ Ատալանտա I nostri 11 per la ripartenza! 🔥Our Starting XI for #AtalantaSassuolo! 👊#GoAtalantaGo ⚫️🔵 #SerieATIM pic.twitter.com/BY2vtS4CPX — Atalanta B.C. (@Atalanta_BC) June 21, 2020 Սասուոլո #AtalantaSassuolo:…
Միլանը հետաքրքրված է Լոկատելիի տրանսֆերով
Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Միլանը» հետաքրքրված է «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիի տրանսֆերով։ Ավելի վաղ 22-ամյա կիսապաշտպանը հանդես է եկել «Միլանի» կազմում, ապա տեղափոխվել «Սասուոլո»: Նշենք նաև, որ երիտասարդ ֆուտբոլիստով հետաքրքրվում է «Ինտերը»։ Լոկատելին Ա Սերիայի այս առաջնությունում նա մասնակցել է 21 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ինտերի խաղի ժամանակ պարաշյուտիստը սխալմամբ է վայրէջք կատարել մարզադաշտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իտալիայի առաջնության 8-րդ տուրում Միլանի «Ինտերը» 4-3 հաշվով հաղթանակ տարավ «Սասուոլոյի» նկատմամբ։ Առաջին խաղակեսի վերջում, երբ «Ինտերը» պատրաստվում էր իրացնել 11-մետրանոցը, «Մապեի» մարզադաշտի խոտածածկին վայրէջք կատարեց պարաշյուտիստը: Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տղամարդը սխալմամբ է վայրէջք կատարել «Սասուոլոյի» մարզադաշտում ։ https://www.youtube.com/watch?v=F7txbSv-g9g
Մխիթարյանը Ռոմայի կազմում մասնակցում է նախախաղային մարզմանը. AS Roma
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ռոմայի» մարզմանը՝ նախապատրաստվելով Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ խաղին: Ռոմայի մամուլի քարտուղարությունը լուսանկարներ է հրապարակել այսօրվա մարզումից: Կիրակի՝ սեպտեմբերի 15-ին կայանալիք խաղում Մխիթարյանը կարող է նորամուտը նշել «Ռոմայի» կազմում: https://www.facebook.com/officialasroma/posts/2475610339166432 Հանդիպումը կկայանա Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին: Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Արմենիա հեռուստաընկերության եթերում:
Մխիթարյանը անցկացրեց իր առաջին մարզումը Ռոմայի կազմում
Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր միացել է թիմին և անցկացրել է առաջին մարզումը: Մխիթարյանը վերականգնողական մարզում է անցել: Հիշեցնենք, որ «Ռոմայի» հաջորդ հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 15-ին՝ «Սասուոլոյի» դեմ՝ Ա Սերիայի շրջանակներում:
Բարսելոնայից Ֆիորենտինա. Բոատենգը վերադարձավ Սերիա Ա. պաշտոնական
Բոատենգը տեղափոխվել է «Ֆիորենտինա»: Հիշեցնենք, որ անցած ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա վարձավճարով տեղափոխվել էր «Բարսելոնա» «Սասուոլոյից»: Վարձավճարն ավարտվել է, և Բոատենգը վերադարձել է «Սասուոլո», և հետո տեղափոխվել «Ֆիորենտինա»: Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից: https://www.facebook.com/goal/photos/a.112071118597/10157736211688598/?type=3&theater














