վարժական հավաքներ կանցկացվեն
Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
2024 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ ՀՀ-ում կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 5,151 քաղաքացու, որոնցից 4,647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 370-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային…

