Տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնություն
Ռոբերտ Հովհաննիսյանը 4-րդ տուրում հաղթանակ է տարել.Շախմատի ԵԱ
Սկոպյեում կայացել են տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրի պարտիաները: Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ է տարել, ով մրցել է Շանթ Սարգսյանի հետ: Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր–Սահակյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արման Փաշիկյանը և Մանուէլ Պետրոսյանը ոչ–ոքի են խաղացել,իսկ Հայկ Մարտիրոսյանն պարտվել է: Սամվել Տեր–Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանն ունեն 3-ական միավոր: Հաղորդում է ՀԱՕԿ–ի պաշտոնական կայքը:

