րականացվում է մեկ գոտիով
Լուսագյուղ-Երասխահուն հատվածում երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Երևանի Հրազդանի կիրճից (Կիևյան կամրջի ներքևի հատվածը) դեպի Կենտրոն վարչական շրջան տանող ճանապարհահատվածը բաց է։

