39 տարեկան դառնալը
Ռոնալդուն մեկնաբանել է 39 տարեկան դառնալը
Կրիշտիանու Ռոնալդուն ծննդյան տարեդարձը նշելուց հետո լուսանկար է հրապարակել ընտանիքի հետ։ Փետրվարի 5-ին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը դարձավ 39 տարեկան։ «Շնորհակալ եմ իմ 39-ամյակը լավագույնս անցկացնելու հնարավորության համար՝ ընտանիքիս հետ և մարզումային դաշտ վերադառնալով։ Շնորհակալություն բոլորին բարի հաղորդագրությունների համար:»,- գրել է Ռոնալդուն՝ հրապարակելով լուսանկար ընտանիքի հետ։

